Իմ որակավորումները և մասնագիտական փորձը․
- Հոգեբան Մ․Ա․ (երկու մասթեր կոչում՝ LMU Մյունխեն և ԵՊՀ Հայաստան)
- Հոգեթերապիա վարելու պետական թույլատրություն՝ ըստ Գերմանիայի HeilprG օրենքի (ոչ բժշկական ալտերնատիվ ծառայության օրենք)
- Մասնագիտական վերապատրաստում Գերմանիայում՝ կոգնիտիվ վարքային հոգեթերապիայի ոլորտում
- Մասնագիտական վերապատրաստում Գերմանիայում՝ սիստեմիկ խորհրդատվության և թերապիայի ոլորտում
- Մասնագիտական փորձ Գերմանիայում հետևյալ ոլորտներում՝ ընտանիքի հոգեբանական խորհրդատվություն, զույգերի և բաժանման հոգեբանական խորհրդատվություն, հոգեբուժություն և փսիխոսոմատիկա, կլինիկական դիագնոստիկա և թերապիա, ճգնաժամային ինտերվենցիաներ, կարիերային քոուչինգ, միգրացիոն և ինտեգրացիոն խորհրդատվություն
- Լեզուները՝ գերմաներեն, անգլերեն, ռուսերեն, հայերեն
Իմ մասնագիտական արժեքները․
- Էմպատիա և ջերմություն
- Անձի անվերապահ արժևորում
- Հստակություն և թափանցիկություն
- Անաչառություն բոլոր կողմերի հանդեպ
- Լուծումային և ռեսուրսային կողմնորոշում
- Լավատեսություն և պոզիտիվություն
- Հումոր և պարզություն