Գները

____________________________________________________________________________________________

/ Ուշադրություն․ ստորև բերված գները չեն վերաբերվում Հայաստանում բնակվող անձանց։ Մանրամասների համար կարող եք դիմել կապի միջոցով։/
_____________________________________________________________________________________


Միմյանց հետ ծանոթանալու նպատակով, առաջարկում եմ չպարտավորեցնող 30-րոպեանոց անվճար օնլայն զրույց, որի ընթացքում կարող ենք որոշել հանդիպումների հետագա ընթացքը։

Առաջին հանդիպումից հետո գործում են հետևյալ պայմանները․

Հոգեթերապիա

€ 110,- 

60 րոպե 


Քոուչինգ

€ 110- 

60 րոպե


Զույգային թերապիա

€ 120,-

60 րոպե 



Սեանսների չեղարկումը հանդիպումից մինչև 24 ժամ առաջ անվճար են, դրանից հետո ես գանձվում են ծախսերի 50%-ը։


Ինքնուրույն վճարողներ 

Իմ աշխատանքում հոգեթերապիան իրականացվում է՝ համաձայն Heilpraktikergesetz-ի (ոչ բժշկական ալտերնատիվ ծառայության օրենք)։

Սա նշանակում է, որ հոգեթերապիայի ծախսերը սովորաբար չեն կարող փոխհատուցվել օրենքով սահմանված բժշկական ապահովագրության կողմից:
Հետևաբար, առաջարկվող ծառայությունների համար անհրաժեշտ է ինքնուրույն վճարել։


Մասնավոր բժշկական ապահովագրություն

Եթե ​​Դուք ունեք մասնավոր բժշկական ապահովագրություն, ապա կարող եք  

Ձեր ապահովագրական ընկերության հետ նախապես ճշտել՝ արդյոք Ձեր պայմանագրում ներառված է "Heilpraktiker für Psychotherapie" կետը, և եթե այո, ապա կարող եք հոգեթերապիայի ծախսերը ուղղակիորեն ներկայացնել ձեր ապահովագրական ընկերությանը:

Հատուկ դեպքեր

Այն դեպքում, եթե Դուք չեք կարող հոգալ հոգեթերապիայի ծախսերը, ուզում եմ ընդգծել, որ մենք կարող ենք միասին լուծում գտնել: 
Ոչ ոք չպետք է տառապի հոգեկան խնդիրներից՝ առանց համապատասխան աջակցություն ստանալու: Ձեր առողջությունն ու բարեկեցությունը կարևոր են, և ես այստեղ եմ՝ Ձեզ օգնելու համար: